Հանրային ռադիոյում այսուհետ կկողմնորոշվեն նաև Բաքվի ու Անկարայի ժամային գոտիներով։ «Ռադիոլուր» հաղորդաշարի տաղավարում տեղադրվել են ժամացույցներ, որոնք, ի թիվս այլ քաղաքների, ցույց են տալիս այս երկու քաղաքի ժամերը․ ահազանգել է ռադիոյի աշխատակից Ալիսա Գևորգյանը։
«Ժամացույցները երեկ երեկոյան են տեղադրել։ Արցախի վերջնական կորստի և հայաթափման տարելիցին ընդառաջ՝ նվեր են արել ինձ, որ ես ամեն նայելիս հիշեմ՝ ում եմ պարտք իմ «երջանիկ» կյանքի համար»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Ալիսա Գևորգյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հավելենք, որ ռադիոյում 6 տարբեր քաղաքի ժամացույցներ կան, բայց Բաքվինն ու Անկարայինը երեկ են ավելացրել։