16 Նոյ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել չվավերացնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել չվավերացնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

Երկու տասնյակ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ ուղերձ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ կոչ անելով չվավերացնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները՝ փետրվարի 7-ի նախագահական և 2024 թվականի սեպտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններից հետո ուժեղացված և աննախադեպ բռնաճնշումների պատճառով։

«Այս հոդվածը գրելու պահին երկրում գրեթե չի մնացել քաղաքացիական հասարակության անկախ դերակատար: Ձերբակալվել են անկախ լրատվամիջոցների ղեկավարները, իսկ իշխանություններն ուժեղացրել են ճնշումները փաստաբանների, ինչպես նաև գիտնականների վրա»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունները խնդրում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին կոչ անել ազատ արձակել Անար Մամեդլիի և այլ իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների, բնապահպանների և լրագրողների, որոնց ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Բացի այդ՝ Ադրբեջանում հարկավոր է ամբողջովին վերանայել օրենսդրությունը, որն ուղղված է իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակությանը հետապնդելուն, նրանց գործունեությունը քրեականացնելուն և հասկացնել, որ հակառակ դեպքում՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չեն վերանայվի։

Բողոքի հեղինակներն անընդունելի են համարում Ադրբեջանի կողմից Բաքվին քննադատող ԵԽԽՎ պատգամավորներին «սև ցուցակում» ներառելը և կոչ են անում հասնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ԵԽ-ին անդամակցելուց հետո Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։