Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ, որտեղ մտադիր է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև առաջիկա ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածուների՝ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի հետ։
Բացի այդ, Զելենսկին ելույթ կունենա ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կհանդիպի ամերիկյան պաշտպանական և էներգետիկ ընկերությունների, ինչպես նաև ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ։