Մեծ Բրիտանիայի «անբան և անգրագետ» ԱԳ նախարարին հիշեցրել են՝ բառերը կարևոր են՝ հատկապես, հակամարտության մասին կարծիք արտահայտելիս
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի քննադատել են և որակել «անբան և անգրագետ» այն բանից հետո, երբ նա գրել է, թե Ադրբեջանը կարողացել է «ազատագրել» տարածքները՝ իրականում որպես էթնիկ զտում նկարագրվող հակամարտությունում, գրել է GB News-ը:
Նշվել է, որ ԱԳ նախարարի տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն «ազատագրվել է», հակասում է բրիտանական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։
Անցյալ սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դեսպան Նիլ Հոլանդը քննադատել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և բռնությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ էթնիկ և տարածքային հակամարտությունում: Հոլանդը նշել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն անընդունելի է և վերահաստատել է, որ Բրիտանիան կոչ է արել դադարեցնել կրակը երկարատև հակամարտությունում։ ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Հոլանդը քննադատել է Ադրբեջանի որոշումը՝ տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելը բռնությունների դադարից հետո: Նրա հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ։ Սա լայնորեն դատապարտվել է և որակվել որպես 2020 թվականի էթնիկ հակամարտությունից հետո կնքված հրադադարի համաձայնագրի խախտում։
Ադրբեջանական ներխուժումը Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի կողմից որակվել է որպես Արցախի հայերի էթնիկ զտում և Հայոց երկրորդ ցեղասպանություն:
Հակամարտությունը լուսաբանող ազդեցիկ պրոֆեսոր, Սենթ Ջոնի համալսարանի իրավաբանական դպրոցի տնօրեն Մարկ Մովսեսիոնը Լամիին կոչ է արել հրաժարվել իր մեկնաբանություններից:
«Արտգործնախարարի ակնարկն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» մասին ցնցող է, կոպիտ և անգրագետ: Իրականում ուղիղ մեկ տարի առաջ Բաքուն էթնիկական զտումներ է իրականացրել 120 հազար քրիստոնյա հայ բնակիչների նկատմամբ՝ խախտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը»:
Նրա խոսքով՝ Լամիին թվում է, թե Ադրբեջանը, ինչպես և Ուկրաինան, փորձում է ազատվել ռուսական գերիշխանությունից: Իրականում Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, «իսկ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումն իրականացրել է ռուսական համաձայնությամբ»։
Լամին իր գրառումն արել է վերջերսէ Ուկրաինա կատարած այցից հետո: Քննարկելով, թե ինչպես են ուկրաինացիները հպարտանում Եվրոպայի հետ իրենց ավելի սերտ կապերով, Լամին գրել էր. «Նույն ազդեցությունը նկատելի է Ռուսաստանի հարևանների մոտ։ Կենտրոնական Ասիայի պետությունները գնալով ավելի ու ավելի են նայում դեպի Արևելք և Հարավ․․․ Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները»:
Բրիտանացի պատգամավոր Ալիսիա Քիրնսն, այս կապակցությամբ, գրել է. «Որպես ԱԳ նախարար՝ նրա բառերը կարևոր են, հատկապես, երբ կարծիք է արտահայտվում հակամարտության մասին: Մեծ Բրիտանիայի վաղեմի քաղաքականությանը հակասող ունայնության բլոգում գրառումը բացարձակապես անտեղի է և կասկածի տակ է դնում ԱԳ նախարարի դատողությունը։Դեյվիդ Լամին պետք է շտապ հստակեցնի կառավարության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Սա լուրջ խնդիր է. ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է իր տներից:Պահպանողական կուսակցությունը կարծում է, որ Ադրբեջանին և Հայաստանին խրախուսելը` գալ պատմական խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության, դիվանագիտական առաջնահերթություն է»:
Միևնույն ժամանակ, արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշվել է. «Մեծ Բրիտանիան աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խրախուսվում է երկու կողմերին բովանդակալից երկխոսության մեջ մտնել: Մենք կշարունակենք աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված նրանց հանձնառությանը»: