
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից։
Արտաշես Գեղամյանը 75 տարեկան էր։ 1997թ. հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:
1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:
Տարբեր գումարումների ԱԺ պատգամավոր է եղել։