Սեժուրնեի խոսքերը ՌԴ-ի հասցեին «անարգալից» են ՀՀ-ի նկատմամբ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի հեռացող ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունը, թե ՌԴ-ն փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա։
«Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, գործընկերները, հարևանները, ես ի նակտի ունեմ քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները նաև հասարակական կազմակերպությունները, չեն արձագանքում դրան։ Դա տեղի է ունեցել ՀՀ տարածքում։ Եթե որևէ մեկը մեր ընկերներին, ովքեր մեզ օգնում են , պարբերաբար հանդես են գալիս մեր, մեր ժողովրդի օգտին, զոհելով նաև իրենց կյանքերը, մեր երկրում նման բան ասեր, մենք հնարավորություն կգնեինք նման գործիչներին սթափեցնելու և հիշեցնելու, որ մեր պատմությունը թույլ չի տալիս նման նվաստացնող վերաբերմունք երրորդ սուբյեկտների կողմից»։ Զախարովան Սեժուրնեի խոսքերը ՌԴ-ի հասցեին որակել է, որպես «հիմար», իսկ ՀՀ-ի նկատմամբ՝ «անարգալից»։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ արևմտյան երկրների օրակարգը տվյալ տարածաշրջանի համար ավերիչ է։ «Այն ինչ նրանց հարկավոր է, այդ տարածաշրջանների պետությունների բախումն է։ Նրւանք չեն օգնում զարգացման հարցում, չեն օգնում խնդիրների լուծման հարցում, նրանք պատրաստ չեն իրար մոտեցնել հակամարտող կողմերը։ Նրանք ունակ են միայն ոչնչացնելու, թունավորելու, քանդելու։ Դա այս ամենի հերթական դրսևորումն է», – նշել է Զախարովան։