28 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչու՞«մախինացիաներով» զբաղվել քեզ կերակրողների հետևում․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին

Ինչու՞«մախինացիաներով» զբաղվել քեզ կերակրողների հետևում․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությանը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին։

«Վերջերս այնպիսի զարմանալի նորություններ են լինում։ Հաշվի առնելով, որ մենք ՀՀ-ին պարբերաբար տեղեկացնում ենք, ՀՀ-ում տեղյակ են մեր մոտեցումների մասին, նման ավատյուրաները ելնում են իրատեսական գնահատականներից։ Մենք կարծում էինք, որ նրանք հասկանում են, որ նմանհանդիպումները ոչ մի աղերս չունեն քաղաքական կարգավորման և խաղաղության հաստատման հետ։ Ինչպես երևում է՝ բոլորը չեն հասկանում»։

Նա հավելել է, եթե մարդիկ հետաքրքրված են պարենային անվտանգությամբ, նրանք պետք է ելնեն նույն պարենային իրավիճակից իրենց երկրում։ Զախարովան Արմեն Գրիգորյանին հիշեցրել է, որ հացահատիկը, որ ձեռք է բերում Հայաստանը, 90 տոկոսով գնվում է ՌԴ-ից։ «Գուցե անհրաժե՞շտ է ՌԴ-ի հետ առցանց ձևաչափով կապի դուրս գալ պարենային անվտանգության հարցով։ Ինչու՞ զբաղվել մախինացիաներով նրանց հետևում, ովքեր քեզ կերակրում են, ապահովում են քո պարենային անվտանգությունը»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026