26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ամենաշատ օգուտ ստացողն է ԵԱՏՄ-ից․ Զախարովա

ՀՀ-ն ամենաշատ օգուտ ստացողն է ԵԱՏՄ-ից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը վատ չէ, ինչն ապահովում է հայկական տնտեսության ստաբիլ աճը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն ամենաշատ օգուտ ստացողն է ԵԱՏՄ-ից։ Երկրի քաղաքական ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է։

«Ինձ զարմացնում է այն, ասես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը տարբեր երկրներ են։ Դա խոսում է այն մասին, որ Արևմուտքը ՀՀ-ի վրա ճնշում է գործադրոմ, ինչի մասին հայտարարում են հենց արևմտյան երկրների առաջնորդները։ Դա արտացոլում է ստանում Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ։Երևանի որոշ քաղաքական ուժերի կողմից դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին։ Երևանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին։ Այդ Ֆոնին՝ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակվում է։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնախավն անում է հակառակը », – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ դա չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, իսկ ապատեղեկատվությունը սեփական քաղաքական սխալ որոշումները կոծկելու համար են։