27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

ԵՄ-ը քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

Եվրամիությունը կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի «ազատականացումը»: Այս մասին հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Դիվանագետը հասկացրել է, որ ԵՄ-ը պատրաստ է նման քայլի դիմել՝ կախված նրանից, թե ինչպես կանցկացվեն երկրում հոկտեմբերի 26-ին նախատեսված աշնանային խորհրդարանական ընտրությունները։ Նա նշել է, որ ԵՄ-ն հուսով է, որ դրանք կլինեն ազատ և արդար։

«Վրաստանում տարբեր գործընթացների զարգացումը մեծացրել է Վրաստանի և ԵՄ-ի միջև հեռավորությունը։ Մենք հետևում ենք գործընթացին և հուսով ենք, որ ընտրությունները կանցնեն արդար և թափանցիկ։ Սակայն, եթե իրավիճակը վատթարանա, ԵՄ-ն ունի տարբեր գործիքներ, որոնք մենք անպայման կօգտագործենք, և դրանցից մեկն վիզաների ազատականացման կասեցումն է»,- լրագրողների հետ զրույցում խոստովանել է Գերչինսկին:

Վրաստանի՝ ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը գործում է 2017 թվականից: