16 Նոյ
2024
13.4° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակցելու է նաև Սահմանադրական դատարանը․ Հրայր Թովմասյան

Վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակցելու է նաև Սահմանադրական դատարանը․ Հրայր Թովմասյան

Ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից է լինելու նաև Սահմանադրական դատարանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանը։

«2020 թվականից հայտարարում եմ, որ ՍԴ-ն մասնակից է դառնալու մի գործողության, որը վնասելու է Հայաստանին։ Թե ինչ գործողության մասին է խոսքը, կտեսնեք շուտով»,- ասաց Թովմասյանը։

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ նշեց՝ բողոքարկելու են։«Մենք բողոքարկելու ենք և այսպիսով չենք ավարտելու։ Միջազգային դատարանիորոշումները բարձրաձայնելիս անգամ դատավորը անհաղորդ էր, քնած ու չէր լսում։ Բացի այդ՝ գործի բաժանումը, այս քննության արագացումը խոսում են բացառապես մեկ բանի մասին․ գործը վարող դատավորը չէր արդյունք որոշում։ Վերջին դատին ամռն ինչ ավելի ակնառու դարձավ․ 5 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որպեսզի դատախազը ճշտի՝ մյուս նիստին գնու՞մ են, թե՞ չէ։ Դատավորը վերադարձավ 35 րոպե անց։ Կատարված քայլերից հետո ինձ համար միանշանակ պարզ էր՝ ես թիրախավորված էի ու պետք էր ինչ-որ կերպ մեղավոր ճանաչվեի»,- ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով՝ որևէ հանցավոր արաք ոչ միայն չի կատարել, այլև ամբողջ նիստի ընթացքում որևէ հանցավոր արաք չի վերագրվել։

«1 տարի, 6 ամիս, թե 5 տարի տարի հետո այս բովանդակությամբ օրիանական ուժի մեջ մտած դատավճիռ չի լինելու»,- եզրափակեց ՍԴ նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը ՍԴ նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն ազատեց քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։