27 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ենթակառուցվածքների գերմաշվածություն և «ՀԵՑ» ընկերության ոչ ճիշտ մենեջմենթ․ Գարեգին Բաղրամյանը՝ էլեկտրաէներգիային անջատումների մասին

Ենթակառուցվածքների գերմաշվածություն և «ՀԵՑ» ընկերության ոչ ճիշտ մենեջմենթ․ Գարեգին Բաղրամյանը՝ էլեկտրաէներգիային անջատումների մասին

ՀՀ–ում ենթակառուցվածքները գերմաշված են, ինչն էլ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դառնում։ Ազգային ժողովում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Բաղրամյանի խոսքով՝ էներգետիկ ենթակառուցվածքի գերմաշվածությունն ավելի է արտահայտվում ցածր լարման հատվածում։

«Երևանից դուրս բոլոր մյուս համայնքներում էլեկտրամատակարարման երկսնուցման համակարգ պատմականորեն չկա և եթե Երևանում հնարավոր է փոխել սնուցումն ու արագ վերացնել վթարը, ապա համայնքներում այդպես հնարավոր չէ»,- ասաց Բաղրամյանը՝ ավելացնելով՝ մյուս խնդիրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մենեջմենթի մեջ է։