
Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա
Ֆրանսիայի կառավարության կազմում ներառվել է երկու հայ նախարար, գրում է armenews.com-ը:
Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Բնակարանային տնտեսության նախկին նախարար Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։
Հիշեցնենք որ շաբաթ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, որը ձևավորել է վարչապետ Միշել Բարնիեն։
«39 հոգուց բաղկացած աջակողմյան թիմը շատ երիտասարդ է և քաղաքական առումով ծանր քաշային գործիչների չի ներառում», – մեկնաբանել է Le Figaro-ն Բարնիեի՝ նախարարների պաշտոններում ընտրությունը: