
Ադրբեջանն իրենց մարդկանց ունի ՀՀ գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում. Լապշինը մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 21-ին Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպել էր Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունները՝ Անկախության օրը և Արցախում էթնիկ զտումների տարելիցը Հայաստանին նվաստացնելու և վիրավորելու նպատակով։
Ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը ու հավելել.
«Ընկերներ, ահա և հաստատում եմ, որ ՀՀ Անկախության օրը Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպել է Ադրբեջանը՝ իմ ձերբակալության բելառուսական հարցման միջոցով: Ալիևյան բոտի այս դատարկ օգտահաշիվն, իրոք, մեկ շաբաթ առաջ ինձ գրեց․ «Մենք մեր մարդկանց ունենք ՀՀ գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում։ Երբ դուք ժամանեք, անակնկալ կլինի»։