
Իրանը զորահանդեսի ժամանակ ներկայացրել է նորագույն ԱԹՍ
Ի պատիվ Սրբազան պաշտպանության շաբաթվա, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայությամբ մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի հանդիսավոր զորահանդես։
Միջոցառման ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նորագույն կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքը՝ «Շահեդ-136Բ»: Բացի այդ, ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղուկ վառելիքով գործող նորագույն բալիստիկ հրթիռը՝ «Ջիհադ»-ը։ Այն հագեցած է հզոր պայթուցիկ լիցքով անջատվող մարտագլխիկով և ունի 1000 կիլոմետր հեռահարություն։
Ցուցադրվել է նաև «Զուհաիր» մարտավարական բալիստիկ հրթիռը՝ 500 կմ հեռահարությամբ: Ինչպես նկատում է աղբյուրը, տարածաշրջանում ամերիկյան բազաները գտնվում են այս հրթիռների շառավղում։