Իսրայելցի զինվորականները մտել են «Al Jazeera»-ի գրասենյակ, աշխատակիցներին հրամայել լքել այն
Զինված իսրայելցի զինվորները մտել են «Al-Jazeera» հեռուստաալիքի գրասենյակ Ռամալլա քաղաքում և աշխատակիցներին հրահանգել հեռանալ շենքից, հաղորդում է հեռուստաալիքը։
Զինվորականների խոսքով՝ գրասենյակը 45 օրով փակելու որոշումը կայացրել է դատարանը։
Al Jazeera-ի հայտարարության մեջ ասվում է, որ զինված, դիմակավորված զինվորները ներխուժել են գրասենյակ և աշխատակիցներից պահանջել են հավաքել իրենց տեխնիկան և անհապաղ հեռանալ: Դատարանի որոշման պատճառները զինվորականները չեն հայտնել։
Հիշեցնենք, որ մայիսին Իսրայելն արգելել էր Al-Jazeera-ին գործել իր տարածքում։ Սկզբում արգելքը նույնպես սահմանվել էր 45 օրով, սակայն հետագայում այն երկարաձգվեց։
Հեռուստաալիքի լրագրողները դեռևս չեն կարողանում հաղորդումներ հաղորդել Իսրայելից։