Ես քաղաքական մեկնաբան չեմ, երաժիշտ եմ, կանեմ այն, ինչ ինձանից պահանջվում է․ Դավիթ Ամալյան
Ես կանեմ այն, ինչ որպես մարդ ինձանից պահանջվում է․ լրագրողների հետ զրույցում ասել է երգահան Դավիթ Ամալյանը։
«Ես քաղաքականությունից շատ հեռու եմ, և երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, «Սրբազան շարժում»-ը քաղաքականություն չի, սա մարդկայի գործոն է, ստիպված են հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանությանը դեմ լինել։ Կուզեի, որ այդպես չլիներ, բայց այդպես է»,- ասել է Ամալյանը։
Նա նշել է, որ հավատում է Բագրատ սրբազանին, ու վստահ է, որ մարդիկ ինչ-որ փուլի կմիանան շարժմանը։
«Ժողովուրդն ի վերջո կհասկանա, և մի քանի հարյուր հազարը կդառնա միլիոն»,- ասել է երգահանը։