Կա քայլերի պլանավորված ծրագիր, բայց դեռ գաղտնի է․ Տիրան Խաչատրյան
Ես չգիտեմ՝ այսօր ինչ է հայտարարվելու, ես, որպես հետաքրքրված անձ, իմ հայրենիքի պետության, նաև անվտանգային խնդիրներով անհանգստացած մարդ, մասնակցում եմ․ լրագրողների հետ զրույցում ասել է Տիրան Խաչատրյանը՝ Մարզահամերգային համալրում կայանալիք «Սրբազան պայքարի» մեծ հավաքից առաջ։
«Եղել են և՛ բացեր, և՛ թերություններ, եղել են տարբեր հայտարարություններ, որոնք տվյալ պահին ռեալ չէին, կամ եթե լինում է ինչ-որ հայտարարություն պահանջ, դրան պետք է հետևեն քայլեր։ Եթե ես ինչ-որ բան եմ պահանջում, բայց չի կատարվում, դրան հետևում է հաջորդ քայլը, որ պետք է ստիպի կատարելուն, կամ պետք է հրաժարվել»,- ասել է Խաչատրյանը՝ պատասխանելով շարժման ընթացքում եղած թերությունների մասին լրագրողների հարցին։
Խաչատրյանի խոսքով՝ ինքը չի պահանջում քայլերի հաջորդականության ծրագիր, որովհետև շատ բաներ պլանավորվում են, բայց գաղտնի են։ Հետագա ծրագրերի մասին ըստ Խաչատրյանի նա տեղակ չէ, և չի քննարկել Սրբազանի հետ։