16 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանց Արցախի խնդրի լուծման Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն չի լինելու, իսկ Արցախի հարցը լուծված չէ. Աբրահամ Գասպարյան

Առանց Արցախի խնդրի լուծման Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն չի լինելու, իսկ Արցախի հարցը լուծված չէ. Աբրահամ Գասպարյան

Ենթադրվում էր, որ հունիսի 12-ի ոստիկանապետության բռնարարքների շղթան և կապանքները մեզ պետք է վհատեցնեին, մենք պիտի լքեինք շարքերը, բայց այդ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ «Հայ, Հայաստան, հայրենիք և Աստված» կարգախոսը հոգում, մտքում, սրտում ամեն քայլափոխի ունեցող ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել․  Մարզահամերգային համալիրում ունեցած իր ելույթում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմանդամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Նա նշել է, որ մարտից ի վեր «Սրբազան պայքարն» ունեցել է գաղափարական 3 հենասյուն՝  հայկական պետականություն, ազգային ինքնություն,  ազգային արժանապատվության պահպանում։

«Այստեղից էլ տրամաբանական հարցի պատասխանը, թե ինչո՞ւ «Սրբազան պայքարն» անպայման պետք է պսակվի հաջողությամբ, որովհետև մեզ համար մեր պետականության շարունակականությունը, հայկական ինքնության պահպանումը, ազգային արժանապատվության պահպանումը մեզ համար առաջնահերթություն է և շարունակում է մնալ»,-ասել է Գասպարյանը։

Նա նշել է, որ պայքարը բացառապես «մետաստազ դարձած», հայկական ինքնության համար չարիք դարձած վարչախմբի համար ձերբազատվելը չէ։ «Գլխավոր պայքարն սկսվելու է այս չարիքին իշխանազրկելուց հետո։ Այդտեղ է երևալու, թե ինչպես ենք մենք պատրաստ ունենալու ազատ, իրապես անկախ, ոչ պատրանքային անվտանգ և ինքնիշխան պետություն»,-ասել է նա՝ հավելելով, որ իշխանափոխությունն ընդամենը միջոց է՝ կերտելու այն Հայաստանը, որը մեզ համար ընդունելի է։

Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Գասպարյանը հիշեցրել է՝ Եռաբլուրում հանգչող տղաները մի պատգամ ունեն, ասում են՝ ամուր պահեք Արցախը։

«Արցախի հարցը չի լուծվել։ Հարավային Կովկասում, Մեծ Մերձավոր Արևելքում,  առանց Արցախի խնդրի արադար լուծման, չի լինելու ո՛չ երկարատև կայունություն, ո՛չ համապարփակ խաղաղություն։ Չկա Արցախ, Արցախում ապրող հայ չկա, Հարավային Կովկասը երկար պիտի երազի խաղաղության մասին»,-ասել է Գասպարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Արցախը ոչ միայն հայ ժողովրդի գենետիկ կոդի, ազգային ինքնության գլխավոր բաղադրիչներից է, այլև բոլոր այն իրավազուրկ ժողովուրդների դատը, որոնք հարյուրամյակներով պայքարում են իրենց ազատ և արդար դատի համար։

«Արցախը Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգային Վահանն էր, և այս իշխանությանը վռնդելուց հետո, մենք պիտի զօրուգիշեր աշխատենք, որպեսզի Արցախը դարձյալ դառնա հայաբնակ և հայկական»,-ասել է նա։