
Պայքարի ակտիվ փուլը մեկնարկելու է հոկտեմբերի 2-ին․ Բագրատ սրբազան
Մեր համակարգող խորհրդի հետ խորհրդակցելուց հետո որոշել ենք, որ մեր ակտիվ պայքար շրջանը վերսկսում ենք հոկտեմբերրի 2-ին` ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության Հրապարակում. Մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքարի» մեծ հավաքի ընթացքում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մտնելում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված»,-ասել է նա։
Սրբազանի խոսքով՝ այս իշխանության «շնորհիվ» այժմ պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում։
«Մեր պայքարի առանցքային ուղերձն է՝ մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում, հենց այս պատճառով է մեր պայքարը Սրբազան, հենց դա է մեր ուժն ու կարողությունը։ Մեր կյանքն ու տառապանքը, իր ողջ տարողությամբ հանդերձ, մեզ պիտի մղի ուրախությամբ գործելու, որովհետև կոչված ենք փոփոխության և ազատագրման, քննարկումների և գաղափարական վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը»,-ասել է Սրբազանը։