25 Դեկ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի ստեղծած արհեստական ​​խոչընդոտները լուրջ մտահոգություններ են առաջացնում. Իսրայելում ՀՀ դեսպան

Կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի ստեղծած արհեստական ​​խոչընդոտները լուրջ մտահոգություններ են առաջացնում. Իսրայելում ՀՀ դեսպան

Չնայած հիմնականում պահպանվող հրադադարին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, և երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են գործընթացը խաթարելու մեջ, գրել է The Media Line:

Նշվում է, որ Արցախյան հակամարտությունը դեռևս ձևավորում է երկու երկրների հարաբերությունները և նրանց համաշխարհային դիրքը:

Թեև հրադադարը պահպանվում է, խաղաղության բանակցությունները շարունակվում են, բայց երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են գործընթացը խաթարելու մեջ:

«Քանի որ Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղ բանակցությունները, մենք շատ շահագրգռված ենք, որ գործընթացը հաջողությամբ ավարտվի», – The Media Line-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ խորհրդական Էլչին Ամիրբայովը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը լուրջ նշաններ չի ցուցաբերում՝ ցույց տալու իր շահագրգռվածոությունն այս գործընթացն ավարտին հասցնելու համար», – հայտարարել է Ամիրբայովը:

Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանն այլ կարծիք է հայտնել: Նա The Media Line-ին ասել է, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ վկայակոչելով վարչապետի և արտգործնախարարի վերջին հայտարարությունները։ Դեսպանի խոսքով՝ ձգձգումը բխում է Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու Ադրբեջանի խնդրանքից, որը կարող է տևել առնվազն երկու տարի։

«Մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու այս արհեստական ​​խոչընդոտները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանի իրական մտադրությունների և ծրագրերի վերաբերյալ»,- նշել է դեսպանը։

Ամիրբաովը լավատեսություն է հայտնել, որ երկու երկրները կարող են դուրս գալ իրենց մրցակցության սահմաններից. «Հայաստանն ու Ադրբեջանը եզակի և պատմական հնարավորություն ունեն օգտվելու հնարավորությունների այս պատուհանից խաղաղության հասնելու և լավ հարևաններ դառնալու համար»՝ հավելելով, որ «ժամանակի հետ մենք միմյանց հակառակորդ չենք համարի»: