25 Դեկ
2024
1.5° c ԵՐԵՎԱՆ
4.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքը»՝ երազանք, որը երբեք չի իրականացվի․ Իրանը կարող է իր կապերը ՌԴ-ի հետ սակարկության առարկա դարձնել․ The Atlantic

«Զանգեզուրի միջանցքը»՝ երազանք, որը երբեք չի իրականացվի․ Իրանը կարող է իր կապերը ՌԴ-ի հետ սակարկության առարկա դարձնել․ The Atlantic

Իրանի ուժային կառույցում Ռուսաստանի հետ հարաբերությունների քննադատները, կարծես, համարձակություն են գտել նոր կառավարության իշխանության գալուց հետո, գրել է The Atlantic-ը:

Իրանցիները երկար ժամանակ Ռուսաստանին համարել են իրենց երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։ Եվ վերջերս, Ռուսաստանն իրանցիներին նոր մտահոգության առիթ է տվել՝ անցնելով անվտանգության հիմնական առաջնահերթությունների վրայով, որոնք ազգային լայն համաձայնության հարցեր են:

Նախ, Արաբական լիգայի և Պարսից ծոցի գործակցության խորհրդի հետ համատեղ հայտարարություններում Ռուսաստանը պաշտպանել է Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումը Պարսից ծոցի երեք վիճելի կղզիների վերաբերյալ: Իրանն այս կղզիների նկատմամբ իր ինքնիշխանությունը համարում է անսակարկելի։ Սակայն առավել ուշագրավ էր Պուտինի այցն Ադրբեջան՝ առաջինը վեց տարվա ընթացքում:

Գազով հարուստ թյուրքական պետությունը սերտ կապեր ունի Իսրայելի հետ և երբեմն գլուխ են բարձրացնում Իրանի ադրբեջանցիների անջատողական տրամադրությունները, որոնք կազմում են բնակչության ավելի քան 15 տոկոսը: Իրանի համար տագնապալի էր, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտպանեց Բաքվի պահանջները տարանցիկ միջանցքի մասին, որը կապում է մայրցամաքային Ադրբեջանն իր ինքնավար էքսկլավի՝ Նախիջևանի հետ: Նախատեսվում է, որ այս միջանցքը կանցնի Հայաստանի հետ Իրանի միակ սահմանի երկայնքով՝ փաստացի արգելափակելով այն և կտրելով դեպի Եվրոպա մուտքի կարևոր կետը։

Լավրովի խոսքերից հետո Իրանի ԱԳՆ-ն և իրանցի մի քանի պաշտոնյաներ բուռն բողոքի ձայն են բարձրացրել: Լրատվամիջոցները միջանցքը բնութագրել են՝ որպես «երազանք, որը երբեք չի իրականացվի»։ Իրանի արտաքին քաղաքականության խորհուրդը՝ Խամենեիի կողմից նշանակված հեղինակավոր մարմինը, նախկինում քննադատել է նախագիծը՝ նշելով, որ միջանցքը «ԱՄՆ-ի, Բրիտանիայի և միջազգային սիոնիստների» նախագծումն է։

«Արդյոք այս բողոքական տրամադրությունները կարող են հնարավորություն տալ Փեզեշքիանի վարչակազմին նվազեցնելու Իրանի կախվածությունը Ռուսաստանից, և գուցե գործարք կնքել Արևմուտքի հետ: Միգուցե Իրանը կարող է նույնիսկ իր կապերը Ռուսաստանի հետ դարձնել սակարկության առարկա, քանի որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, անկասկած, ցանկանում են թուլացնել դրանք», – գրել է կայքը։