Չարիքի իշխանության գործակալները պարզել են՝ ժողովուրդը գնում է փոփոխության․ Բագրատ սրբազան
Քայլ առ քայլ պետք է հասնենք մեր նախասահմանած վերջնարդյունքին․ ուղիղ եթերում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշել է, որ սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հավաքը ցույց է տվել, որ պայքարն առաջ է գնում, ինչը խոսում է հաջողության մասին։
«Չարիքի իշխանության գործակալները այլ բաներ չեն գտել խոսելու, քան կեղծ կիսդատարկ դահլիճներ ներկայացնելը, պայքարի մասնակիցներին արատավորելը։ Հիմնական իմաստով, սակայն, լուռ են, որովհետև իրենք էլ իրենց համար պարզել են, որ ժողովուրդը գնում է փոփոխության, որ լեգիտիմ իշխանություն գոյություն չունի»,-ասել է Սրբազանը։
Նա նշել է, որ ներգրավված անձանց, կուսակցությունների, կազմակերպությունների գործակցությունը շատ կարևոր է, իսկ դրա համար կարգապահություն է պետք։
«Բանալին՝ կարգապահությունն է․ մենք պետք է գործենք հստակ կերպով և կարագապահությամբ»,-ասել է արքեպիսկոպոսը։
Բագրատ սրբազանը գնահատանքի խոսք է հնչեցրել Մարզահամերգային համալիրում հավաքված մարդկանց, ինչպես նաև ելույթ ունեցողների՝ Աստղիկ Գալեյանի, Աբրահամ Գասպարյանի, Գառնիկ Դանիելյանի, Արեգա Հովսեփյանի հասցեին։