24 Սեպ
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
18.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊԵԿ նախկին շենքի երկրորդ մասի փլուզման համար ընկերությունը կրկին կտուգանվի

ՊԵԿ նախկին շենքի երկրորդ մասի փլուզման համար ընկերությունը կրկին կտուգանվի

ՀՀ ՊԵԿ-ի կողմից նախկինում գործածված շենքի մյուս մասի փլուզման համար «ԿԱՄ Դեվելոփմենտս» ընկերությունը երկրորդ անգամ կտուգանվի. ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Քաղաքապետարանի համապատասխան վարչությունը նորից վարչարարություն է իրականացնելու»,-ասել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Պարույր Սևակի փողոցում գտնվող շենքի առաջին մասի փլուզման աշխատանքներն իրականացվել էին օրենքի խախտումով։ Քաղաքապետարանը հանձնարարել էր շենքը քանդել հարկ առ հարկ, սակայն ընկերությունն այն փլուզել էր այլ եղանակով և չէր տեղեկացրել տարածքի բնակիչներին։ Փլուզման պահին տարածքում չէին եղել ոչ շտապօգնության, ոչ պարեկային ծառայության խմբեր։ Քաղաքապետարանը տուգանք էր սահմանել մինչև 1,200,000 դրամի չափով։

Այսօր նույն եղանակով քանդել են շենքի՝ կանգուն մնացած հատվածը։