
Փաշինյան-Էրդողան հանդիպում․ ի՞նչ է հայտնի
Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայացած հանդիպման մանրամասներն է հայտնել Թուրքիայի կառավարություն մամուլի ծառայությունը։ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները։
Էրդողանը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև նոր ժամանակաշրջանում առողջ բարեկամության ստեղծմանը։ Նա շեշտել է, թե այդ ամենի համար ինքը շարունակում է ջանքեր գործադրել։
Էրդողանը շեշտել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։ Էրդողանը պնդել է, թե անկեղծորեն աջակցում է այդ երկխոսության գործընթացի շարունակմանը։