20 Հոտ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

Սյունիքի մարզում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը 2021 և 2023 թ․-ին։ Այժմ այն նույնպես մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:

«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է:

Այս տարի «ՏաԹևեր» ճոպանուղին կնշի իր գործունեության 14 տարին։ 2010 թ․-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Դրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։