Լիբանանում դեղորայքը հիվանդանոցներ հասցնելը դարձել է խնդիր
Լիբանանը մեծ դժվարությամբ է կարողանում դեղորայք ու բժշկական պարագաներ մատակարարել հիվանդանոցներին, քանի որ իսրայելական կողմը հրթիռակոծում է ճանապարհները։ Հայտարարել է Լիբանանի դեղագործների միության նախագահ Ջո Սալլումը։
«Դեղորայքի խնդիր չկա։ Դժվարություններ կան գրոհի ենթարկվող շրջաններում դեղորայքն ու բուժպարագաները հիվանդանոցներ և դեղատներ հասցնելու հարցում, քանի որ շատ ճանապարհներ այժմ արգելափակված են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հիվանդանոցներում հրահանգ կա ռացիոնալ գործածել դեղերը, որպեսզի հնարավորինս երկար բավականացնի պաշարը։