Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի կունենա Կազանում՝ ԲՐԻՔՍ գագաթնաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Կազանում՝ ԲՐԻՔՍ գագաթնաժողովին, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը։
«Իմ ամենաջերմ բարեմաղթանքները փոխանցեք Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Էրդողանին, ես սպասում եմ նրան հոկտեմբերի 23-ին Կազանում, իմ կարծիքով, մենք ծրագրում ենք հանդիպում»,- ասել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպմանը։