19 Հոտ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
7.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP29-ին ընդառաջ քննարկում՝ Նյու Յորքում

COP29-ին ընդառաջ քննարկում՝ Նյու Յորքում

Նյու Յորքի «Կարնեգի» կոռպորացիայի նախագահը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակրի ընտրության հանձնաժողովի անդամ Լուիս Ռիչարդսոնին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «The Team B» կազմակերպության գլխավոր տնօրեն Լեահ Սելինգմանին, ՄԱԿ Գլոբալ կոմպակտի նախկին փոխնախագահը, «Ունիլեվերի» գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանին ՝ սեպտեմբերի 25-ին քննարկել են է լ կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների պաշտպանության հարցը՝ Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ։

Հրավիրված փորձագետների, փաստաբանների և մեդիայի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում COP 29-ի հաջող անցկացման հնարավորություններն էին, այն համատեքստում, որ Ադրբեջանը COP 29-ը հայտարարել է «Խաղաղության COP»: Քննարկման մասնակիցներն արձանագրեցին, որ նոյեմբերի 11-ին մեկնարկող COP 29-ին երկու ամսից քիչ ժամանակ է մնում։ Քննարկման մասնակիցների խոսքով՝ Ադրբեջանը պետք է այնպես անի, որպեսզի կառուցողական և դրական դերակատարում ունենա ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ որպես COP 29-ը հյուրընկալող պետություն։ Կլոր սեղանի մասնակիցները մտահոգված էին, որ COP հեղինակավոր համաժողովը վստահվել է Բաքվին, երբ նախորդ տարի հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը, իսկ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակում է հայ պատանդներ պահել։