21 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք իրավունք ենք վերապահում գործածել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում. Պուտին

Մենք իրավունք ենք վերապահում գործածել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում. Պուտին

Ռուսաստանը իրավունք է վերապահում գործածել միջուկային զենք Բելառուսի դեմ ագրեսիայի ժամանակ, քանի որ հանդիսանում է Միութենական պետության անդամ։ Հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական նիստի ժամանակ։

«Մենք իրավունք ենք վերապահում գործածել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես Միութենական պետության անդամ», – ասել է պետության ղեկավարը։

Պուտինի խոսքով, այս բոլոր հարցերը համաձայնեցվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նույն հանդիպման ժամանակ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ օդատիեզերական հարձակման զենքի արձակման մասին հավաստի տեղեկատվությունը կհանգեցնի միջուկային պատասխանի։