Իրանը ցանկանում է փոխգործակցել ողջ աշխարհի հետ. Փեզեշքիան
Իրանը ձգտում է քաղաքական և տնտեսական փոխգործակցության ողջ աշխարհի հետ «արևմուտքից արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ»: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մինչ ես և արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում հանդիպում ենք աշխարհի տերությունների ներկայացուցիչների հետ, էկոնոմիկայի նախարարը բանակցություններ է վարում ասիական երկրների հետ Ուզբեկստանում, մոտ ապագայում առաջին տեղակալը կմեկնի Հայաստան և Պակիստան: Կառավարությունը հավատարիմ է քաղաքական և տնտեսական դիվանագիտությանը ամբողջ աշխարհի հետ՝ արևմուտքից արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ», – գրել է նախագահը X-ում (նախկինում Twitter):