Իրանի հարավի հայ քրիստոնյաների ներկայացուցիչ Գեղարդ Մանսուրյանը ելույթ է ունեցել խորհրդարանում՝ անդրադառնալով միջազգային ասպարեզում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
«Անցած ամիսներին Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի ժողովրդի բռնի գաղթով և դաժան սպանություններով ապացուցեց, որ չի հավատում որևէ մարդկային և բարոյական արժեքների։ Սիոնիզմի զազրելիությունը ապացուցվում է Լիբանանում փեյջերների պայթեցման գործողության մեջ: Անգամ օկուպացված տարածքներում այս ռեժիմը վիրավորում և ճնշում է օկուպացված սուրբ հողերում ապրող քրիստոնյա հայերին, որոնք հարյուրավոր տարիներ ներկայություն ունեն և հանդիսանում են Երուսաղեմի քրիստոնյաների հիմնական հիմքերից մեկը։ Հայ քրիստոնեական եկեղեցուն գրանցված և պատկանող հողերը յուրացվել են, իսկ քրիստոնյա հոգևորականներին անարգել են։ Սա նաև օկուպացված հողերից սիոնիզմի կողմից այլ էթնիկ խմբերի աստիճանական մաքրման մոդել է»,-ասել է Մանսուրյանը։
Պատգամավորի խոսքով՝ սիոնիստական ռեժիմի գործելաոճը նույնն էր նաև 3 տարի առաջ, երբ Ադրբեջանի միջոցով փոփոխություններ առաջացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը 2020 թվականին և Ադրբեջանի կողմից այդ շրջանի օկուպացումը Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի զենքի, նյութատեխնիկական ապահովման և խորհրդատվության լայնածավալ աջակցությամբ, և անցյալ տարի այս օրերին Ղարաբաղի հայ բնակիչների ամբողջական մաքրման սկիզբը պատճառ դարձան. ավելի քան 130 հազար հայերի տեղահանման, իսկ նրանք դեռ վիճակում են»,-ասել է նա։
Ելույթի վերջում Մանսուրյանն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցք» նախագծի խնդրին, որը սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը, շահերին և տարածքային ամբողջականությանը։