15 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը․ Արցախի նախագահ

44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը․ Արցախի նախագահ

Չորս տարի առաջ Ադրբեջանը՝ աջակցությամբ Թուրքիայի, Իսրայելի և այլ պետությունների, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա նաև Հայաստանի Հանրապետության վրա․ այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Մեր Զինված ուժերը, մեր ժողովուրդն այդ հարվածն ընդունեց և այսօր մենք մեր նահատակներին հարգանքի տուրք են մատուցում։  Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, և 2023 թվականին կատարվածը ես համարում եմ դրա հետևանքը»,- ասել է նա։

Շահրամանյանը խոսել է նաև մեղավորների մասին։«Հայաստանի Հանրապետությունում բազամաթիվ քր․գործեր կան հարուցված, գործում է համապատասխան Քննիչ հանձնաժողով, որը առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները և համապատասխան եզրակացություններ կանենք»,-ասել է նա։

«Մենք 2023 թվականի սեպտեմբերին հայտնվել էիք դժվարին իրավիճակում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունը և այդ պատասխանատվությունը, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել էին, և որոշումը կայացվել է ելնելով իրավիճակից», – ասել է Շահրամանյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է վերջին օրերին համաձայնել ստանձնել նախագահի պաշտոնը։

Շահրամանյանի խոսքով՝ իր թեկնածությունը քննարկվել է հենց վերջին օրերին, և ինքը չի խուսափել պատասխանատվությունից։