25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ղեկավարությունը հրաժարվում է ազգային խորհրդանիշից և ոչինչ չի արել հիշատակելու Արցախի կորուստը․ Լa croix

ՀՀ ղեկավարությունը հրաժարվում է ազգային խորհրդանիշից և ոչինչ չի արել հիշատակելու Արցախի կորուստը․ Լa croix

Հայաստանի կառավարությունը ոչինչ չի կազմակերպել՝ հիշատակելու Արցախի կորուստը․ գրել է Լa croix-ը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոսք չի ասել այս տխուր տարելիցի կապակցությամբ և չի այցելել Եռաբլուրում գտնվող զինվորական գերեզմանատուն։ Արցախցի փախստականների ճնշող մեծամասնությունն արհամարհում է Փաշինյանին: Նրանց աչքում 2018 թվականին սկսված նրա պաշտոնավարումը հոմանիշ է մի շարք պարտությունների և իրենց հողերի կորստի հետ: Երևանում վարչապետի նստավայրում կախվող նկարը վերջերս փոխվել է։ Արարատ լեռը (5137 մետր), որը 20-րդ դարի սկզբից գտնվում է Թուրքիայի սահմանի մյուս կողմում և ազգային խորհրդանիշ է, փոխարինվել է Հայաստանի տարածքում գտնվող Արագած լեռան տեսարանով (4095 մետր): «Հայաստանի ամենաբարձր լեռն է»,- մեկնաբանել է Փաշինյանը. անցյալի պահանջները վերացել են:

Հայաստանն ունի 29743 քառակուսի կիլոմետր, ոչ ավելին: Իսկ Արարատը՝ հայության գրեթե սուրբ զինանշանը, դրա մաս չէ։ Փաշինյանի համար պարզ է՝ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի։ Դա կարող է լինել պարտվողի համաձայնություն, բայց դա տևական խաղաղություն է, որը Երևանը հույս ունի վերջնական տեսքի բերել մինչև նոյեմբեր՝ Բաքվում կազմակերպված կլիմայի հարցով COP29-ի շրջանակում: Փաշինյանը կարող է հույս դնել խորհրդարանում իրեն աջակցող մեծամասնության վրա, սակայն հայերի մեծ մասը քննադատում է նրա բաց լինելը Բաքվի նկատմամբ։ Փոխվում է ոչ միայն վարչապետի գրասենյակի դեկորը։ Այս 2024-2025 ուսումնական տարում «Հայոց պատմություն» առարկան փոխարինվել է «Հայաստանի պատմությունով»՝ բանավեճեր առաջացնելով ուսուցիչների շրջանում։ Շապիկի էջում տարածաշրջանի քարտեզն այլևս չի պատկերում Արցախը: