22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը չի մասնակցել Բայդենի «հրաժեշտի ընդունելությանը»՝ չնայած աննախադեպ աջակցություն էր ստացել նրանից․ Սուրեն Սարգսյան

Փաշինյանը չի մասնակցել Բայդենի «հրաժեշտի ընդունելությանը»՝ չնայած աննախադեպ աջակցություն էր ստացել նրանից․ Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանին զարմացրել է այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում չի մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած հրաժեշտի արարողությանը։

Նա նշել է, որ ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին:

«Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելության, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը ավարտելով բոլոր հանդիպումները մեկնել է ԱՄՆ-ից, չմասնակցելով ընդունելությանը։

Կարծում եմ այդ ընդունելությանը չմասնակցելը անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է հանդիպեր Բայդենին, թեկուզ կարճատև զրույց ունենար, քանի որ ինքն աննախադեպ աջակցություն էր ստացել հեռացող Բայցենի վարչակազմից։

«Հաջորդ կարևոր պահը. Մեր նախկին դեսպններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործըննկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իհարկե, այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում՝ մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները: Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետքա գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է նման բաներից»,-եզրափակել է Սարգսյանը: