Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազային պայմանագրի կնքմանը
Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազային պայմանագրի կնքմանը, Известия-ին հայտնել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Միաժամանակ ռուսական կողմը դեռ չի հաստատել կոնկրետ բանակցությունների անցկացումը։ Թեհրանը նաև նշել է ռուսական ընկերությունների հետաքրքրությունը իրանական նավթային նախագծերի նկատմամբ և միջուկային արդյունաբերության ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության ամուր հիմքերի առկայությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, ներառյալ առևտուրը։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն, իր հերթին, պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ։
«Նախատեսվում է դիտարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը», – նշվել է հաղորդագրության մեջ։