ԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին
ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին Sputnik Արմենիա-ին հայտնել է, որ տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։