Լիբանանի շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի բանակի զինծառայողների հետ մարտական բախումների մասին Լիբանանի հարավի սահմանամերձ Էլ Ադիսա բնակավայրում․ այս մասին հաղորդում է TACC-ը:
«Իսլամական դիմադրության մարտիկները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ի լուսադեմին բախվել են իսրայելական հակառակորդի հետևակի ջոկատի հետ, որը փորձել է ներթափանցել Էլ Ադիսա քաղաք Հալեթ էլ Մահաֆերի կողմից», – ասվում է շիաների շարժման հայտարարության մեջ: