Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին․ Axios
Առաջիկա օրերին Թել Ավիվը կարող է հարվածներ հասցնել իրանական նավթային ենթակառուցվածքների և այլ ռազմավարական օբյեկտների՝ ի պատասխան հրթիռային հարձակումների. հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին։
«Իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ Իսրայելը մի քանի օրվա ընթացքում «զգալի պատասխան հարված» կհասցնի: Կարող են թիրախավորել նավթի արդյունահանման օբյեկտները և այլ ռազմավարական կառույցներ։ Եթե դա տեղի ունենա, իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում՝ հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա»,- գրում է պարբերականը: