22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
USAID-ի կողմից Հայաստանին տրամադրվող դրամական օգնության աճը հաստատում է արևմտյան երկրների ապակայունացնող բնույթը Հայաստանում և տարածաշրջանում․ ՌԴ ԱԳՆ

USAID-ի կողմից Հայաստանին տրամադրվող դրամական օգնության աճը հաստատում է արևմտյան երկրների ապակայունացնող բնույթը Հայաստանում և տարածաշրջանում․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանին տրամադրվող դրամական օգնության աճը հաստատում է արևմտյան երկրների ապակայունացնող բնույթն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասում: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների այս միտումները, որտեղ նման փորձեր արդեն իրականացվել են։ Դրանից կարող են խուսափել նրանք, որոնք վարում են ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականություն, որոնք գիտեն պատմությունը, որոնք ելնում են ազգային շահերից, որոնք պարզապես քաղաքականությամբ PR անողներ չեն, որոնք պետական գործիչ են, որոնք մտածում են իրենց երկրի և ժողովրդի մասին», – ասել Է Զախարովան։

Ավելի վաղ  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) որոշում է կայացրել ավելի քան երկու անգամ ավելացնել Հայաստանին տրամադրվող դրամական օգնությունը՝ 120 մլն դոլարից հասցնելով 250 մլն դոլարի: