Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա
Իսրայելի պաշտպանության բանակը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։ Նաև, նրա կարծիքով, Թել Ավիվը պետք է հարձակվի նավթարդյունաբերության օբյեկտների վրա։
«Հեզբոլլահը և ՀԱՄԱՍ-ը ժամանակավորապես կաթվածահար են, իսկ Իրանը խոցելի է: Հիմա նրանք մերկ են, պաշտպանվելու միջոց չունեն։ Իսրայելը 50 տարվա ընթացքում ամենամեծ հնարավորությունն ունի փոխելու Մերձավոր Արևելքի դեմքը։ Հիմա ութոտնուկի գլխին հարվածելու ժամանակն է, այլապես կարող է առողջանալ»,- հայտարարել է նա։