15 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հարցով

Թրամփը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հարցով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արդեն բանակցություններ է վարում Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու, ինչպես նաև ընտրվելու դեպքում Իրանի հետ հարաբերությունների հարցերով․ Policy Exchange վերլուծական կենտրոնին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Ըստ նրա՝ քաղաքական գործիչն այդպիսով «ազդակներ է ուղարկում աշխարհին»։

«Նա արդեն բանակցում է։ Նա կարող է չվերադառնալ իշխանության, կարող է պարտվել ընտրություններում, բայց եթե հաղթի, նա արդեն ազդանշաններ է ուղարկում աշխարհին»,- ասել է Պոմպեոն։

Մինչդեռ ամերիկացի քաղաքագետ Դմիտրի Սայմսը վստահ է, որ եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ, նա կկարողանա դադարեցնել դեպի Կիև ռազմական մատակարարումները, առանց որի Ուկրաինան չի կարողանա շարունակել պայքարը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ