ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը ժամանել է Ուկրաինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա․այս մասին գրում The Associated Press-ը:
«ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա և խոստանում է շարունակել Կիևին աջակցությունը», – տեղեկացնում է գործակալությունը։
Հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր լիազորությունները փոխանցել է Ռյուտեին։