Լիբանանում վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 37 մարդ
Իսրայելական բանակը գիշերը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքում գտնվող թաղամասին:
Հարձակման թիրախը եղել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի հավանական իրավահաջորդը՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինը. այս մասին գրում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին։ Նա ողջ է, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։
Լիբանանում վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 37, վիրավորվել՝ 151 մարդ, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։