25 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միշուստինը Իրանի ղեկավարության հետ քննարկել է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը

Միշուստինը Իրանի ղեկավարության հետ քննարկել է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Թեհրանում կայացած բանակցություններում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մանրամասն քննարկել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) այս երկրի անդամակցության և ռուս-իրանական նախագծերի իրագործման հարցերը։

«Մանրամասն քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացումը, պայմանավորվել ենք խորացնել ռուս-իրանական համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատուկ ուշադրություն ենք դարձրել էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը։ Բավականին մանրամասն քննարկել ենք ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության հարցը որպես դիտորդ երկիր»,- նշել է Միշուստինը ՌԴ կառավարության նիստում։

Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որը «էապես կբարելավի ռուս արտահանողների աշխատանքային պայմանները իրանական շուկայում»։

Ռուսաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները կայացել են սեպտեմբերի 30-ին։ Դրանից հետո Միշուստինը անմիջապես մեկնել է Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ համաժողովին։