Իրանի արտգործնախարարը Բեյրութում է
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին այսօր առավոտյան ժամանել է Բեյրութ՝ հանդիպելու Լիբանանի իշխանությունների հետ։
Իրանն Լիբանան է ուղարկել նաև Կարմիր մահիկի ընկերության կողմից հավաքագրված բժշկական և մարդասիրական բեռ:
Հիշեցնենք, որ Իսրայելը օրեր շարունակ հրետակոծում է Լիբանանը, պատճառաբանելով, թե թիրախում «Հեզբոլլահն» է։