16 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է ամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների. Կարասին

Հայ-ռուսական հարաբերությունները պետք է ամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների. Կարասին

Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, մտադրություն է հայտնվել նպաստել դրանց զարգացմանը։ Գրիգորի Կարասինն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք պետք է ամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Սենատորի խոսքով՝ խորհրդարանականները կոչված են պահպանելու երկկողմ հարաբերությունների առողջ մթնոլորտ և միշտ պատրաստ են երկխոսության։ Հանդիպման ընթացքում նշվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի միջոցով կանոնավոր շփումների կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և պարբերաբար կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։