27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և սպառնացել ՀՀ -ին

Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և սպառնացել ՀՀ -ին

Ամերիկյան Կոնգրեսի 60 հայամետ անդամներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։

«Նայելով այս հայտարարությունը, ես հասկացա, որ հեղինակը և հասցեատերը նույնն են: Ես նվազագույն կասկած չունեմ, որ այս կոչը գրվել է Պետդեպում։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, մեզ սպառնում, մեզ մեղադրում»,- հակտարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Շարունակելով իր քննադատությունն Արևմուտքի հասցեին՝ նա նշել է. «Մեզ չեն կարող ներել, որ Ադրբեջանը վերականգնեց իր իրավունքները առանց նրանց թույլտվության։ Այսօր ամերիկյան պատժամիջոցներ են սահմանվում Ադրբեջանի դեմ, որից հետո ասում են՝ եկեք ամրապնդենք մեր բարեկամությունը»:

Տուժել է նաև Ֆրանսիան, որը «արևմտյան այլ երկրների հետ փորձել է նվաստացուցիչ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին», – նշել է Ալիևը։

Եզրափակելով՝ նա կրկին սպառնացել է «վտանգավոր խաղերի մեջ ներքաշված» Հայաստանին և կոչ արել «չմոռանալ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները» և «հակաահաբեկչական օպերացիան»։