Երասխի մետալուրգիական գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ
Երասխի հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը,
որը պարբերաբար ադրբեջանական կողմի կրակի տակ էր հայտնվում, կտեղափոխվի ու կկառուցվի
Արարատի մարզի Արարատ գյուղում։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Որոշման մեջ նշված է, որ գործարանի տեղակայման համար կատարել են
ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական
նշանակության տարածքներից մեկը։
Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման
գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական
ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների
գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):
Նախնական ներդրումը կկազմի մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար։