Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Իսրայելին զենքի մատակարարման էմբարգո սահմանելը խայտառակություն է։ Մեր երկիրը բոլորին կհաղթի անգամ առանց Արևմուտքի աջակցության։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելական բանակի ներկայացուցիչն էլ, անդրադառնալով Իրանին պատասխան հարված հասցնելու մասին, նշել է՝ Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը այն ժամանակ և այն կերպ, ինչպես և երբ տեղին կհամարի։
Նեթանյահուն էլ ասել է, որ Իսրայելը պարտավորություն և իրավունք ունի պատասխանելու Իրանի հրթիռային հարվածին և խոստացել է դա անել։