08 Մայ
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի հռետորաբանությունը շարունակում են նրա խամաճիկները՝ կոչ անելով խզել մի շարք համաձայնագրեր ԱՄՆ- ի հետ

Ալիևի հռետորաբանությունը շարունակում են նրա խամաճիկները՝ կոչ անելով խզել մի շարք համաձայնագրեր ԱՄՆ- ի հետ

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով վերանայել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և չեղարկել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածությունները։

Օրենսդիրները վրդովված են 63 կոնգրեսականների և սենատորների ուղերձից՝ ուղղված պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ովքեր կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

«Մենք պետք է բացահայտ ասենք, որ կասկած չունենք, որ այս կոչը կազմակերպվել է Պետդեպարտամենտի կողմից։ Ինչպես հոկտեմբերի 4-ին Ջեբրայիլ քաղաքում ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, Պետդեպարտամենտը նամակներ է գրում ինքն իրեն՝ Ադրբեջանին սպառնալու համար»,- կարծում են ադրբեջանցի պատգամավորները։

«Մենք ցանկանում ենք հիշեցնել կոչի հեղինակներին, ովքեր Ադրբեջանի դեմ պահանջներ են ներկայացրել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում, որ Իրաքում, Աֆղանստանում և աշխարհի այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմների ժամանակ միլիոնավոր մարդիկ են զոհվել: Շատ մարդիկ խոշտանգումների են ենթարկվել ու պատժվել առանց դատավարության»,- նշել են պատգամավորները։

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի հետ միասին «ձգտում էին ապահովել, որ ադրբեջանական հողերը մնան օկուպացիայի տակ»։

Կոնգրեսականները, ովքեր անընդհատ խոսում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, երբեք չեն խոսել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին։

Պատգամավորներն առաջարկում են արտգործնախարարին չեղյալ հայտարարել 1997 թվականի «Ադրբեջանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ապագա ռազմական և պաշտպանական հարաբերությունների մասին» համատեղ հայտարարությունը և «Ադրբեջանի և ԱՄՆ նախարարների միջև սարքավորումների և փոխադարձ ծառայությունների ձեռքբերման մասին» համաձայնագիրը։ Ադրբեջանցի պատգամավորերը կոչ են արել նաև դադարեցնել նոր պայմանագրերի համաձայնեցման և գործող պայմանագրերի երկարաձգման շուրջ բանակցությունները: Նրանք պահանջել են նաև դադարեցնել Ադրբեջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր նախագծերը, արգելել նոր նախագծերը, ինչպես նաև դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը Ադրբեջանում։

Ուշագրավ է, որ կոչը ստորագրած պատգամաորների գերակշիռ մասը նախագահ Իլհամ Ալիևի կուսակցության ներկայացուցիչներն են:

Ռազմագերիներ